Համո Սահյան - Ես կուզեի
Ես կուզեի քեզ հետ կիսելՎերջին պատառն իմ հացի,Ես կուզեի քեզ հետ կիսելՎերջին արցունքն իմ լացի:Ես կուզեի քեզ հետ կիսելՍրտիս բեկորը վերջին,Ես կուզեի քո գրկի մեջՄթներ իմ օրը վերջին…Ես կուզեի՝ ինչ որ ունեմԻբրև նվեր տայի քեզ,Ես կուզեի… բայց ի՞նչ անեմԵթե հանկարծ դու չուզես:
Комментариев нет:
Отправить комментарий