28 августа 2015 г.

Ֆրիդրիխ Նիշցե - Ինչպես դառնալ՝ ինչ կաս



Ինչից է ճանաչվում հաջողությունը։ Նրանից որ հաջողված մարդը լավ է ազդում մեր զգայարանների վրա որ նա տաշված է մի փայտից, որը պինդ է, քնքուշ և միաժամանակ ախորժաբույր։ Նրան դուր է գալիս լոկ այն, ինչը նրան օգտակար է։ Նրա հաճույքը, նրա բավականությունը դադարում է հենց որ օգտակարի չափը խառնվում է․․․ Ինչը նրան չի կործանում՝ նրան ավելի ուժեղ է դարձնում։ Նա այն ամենից, ինչ տեսնում, լսում, վերապրում է, բնազդաբար իր գումարն է հավաքում․․․

Բավական է լոկ ինձ վատ բան անել՝ ես դրա համար  <հատուցում> եմ , վստահ եղեք ես կարճ ժամանակ անց <չարագործին> (Ի դեպ, անգամ չարագործության համար) իմ երախտագիտությունն արտահայտելու որևէ առիթ գտնեմկամ նրանից այնպիսի մի բան խնդրելու, որ կարող է ավելի պարտավորեցնող լինել քան ինչ-որ բան տալը․․

Ամենակոպիտ բառը, ամենակոպիտ նամակը, համենայն դեպս, ավելի բարեկիրթ, ավելի ազնիվ է քան լռությունը։ Նրանց ովքեր լռում են , գրեթե միշտ պակասում է սրտի նրբությունն ու հարգալիությունը։ Լռությունն առարկություն է, կուլ տալն անխուսափելիորեն վատ բնավորություն է ստեղծում,- այն փչացնում է անգամ ստամոքսը։ Բոլոր լռողները ստամոքսի հիվանդներ են․․

Թշնամությունը թշնամությամբ չի վերջանում, թշնամությունը վերջանում է բարեկամությամբայսպես է խոսում ոչ բարոյականությունը, այսպես խոսում է բնախոսությունը․․․

Կինը, օրինակ, վրեժխնդիր է, սա պայմանավորված է նրա  թուլությամբ, այնպես, ինչպես ուրիշի կարիքի հանդեպ նրա զգայունությունը։

Թշնամու հետ հավասարությունը՝ ազնիվ մենամարտի առաջին նախապայմանը։ Որտեղ արհամարհում ես՝ այնտեղ չի կարելի կռիվ մղել։ Որտեղ հրամայում ես, որտեղ մի բան տեսնում ես քեզնից ցածր, այնտեղ չպետք է կռիվ մղել․․․

Իմ մարդասիրությունը մարդուն, ինչպիսին որ նա կա, ցավակցելը չէ, այլ տոկալը նրան, որ ես նրան ցավակցում եմ։ Իմ մարդասիրությունը մշտական ինքնահաղթահարումն է․․․

Ոչ ոք ազատ չէ  ամենուրեք ապրելու մեջ։ Եվ ով մեծ խնդիր ունի լուծելու , որոնք նրա ողջ ուժն են պահանջում, նրա ընտրությունն այստեղ անգամ սահմանափակ է․․․
Ընթերցելն ինձ շեղում է իմ իսկ լրջությունից։ Խորունկ աշխատանքային պահերին ինձ մոտ ոչ մի գիրք չեք տեսնի ես կզգուշանայի որևէ մեկին թույլ տալ իմ կողքին խոսել կամ մտածել ։ Իսկ դա էլ կոչվում է ընթերցել․․

Շատ բան չտեսնել, չլսել, քեզ մոտենալ թույլ չտալ՝ առաջին խելոքությունը, առաջին ապացույցը, որ ոչ թե պատահականություն ես, այլ անհրաժեշտություն․․

Վանելը, մոտիկ թուլ չտալը՝ ծախս է-այստեղ թող ոչ ոք չխաբնվի- բացասական նպատակների վրա վատնած ուժ։ Միայն վանման մշտական անհրաժեշտության մեջ կարելի է այնքան թուլանալ, որ այլևս չկարողանաս պաշտպանվել․․․

Գիտնականը, որն ըստ էությանլոկ գրքեր է <շուռ տալիս> - միջին ձիրքի բանասերն օրական մոտ 200 գիրքի վերջո կորցնում է ինքնություն մտածելու կարողությունը։ Եթե նա շուռ չի տալիս՝ չի մտածում։ Նա ինչ-որ գրգիռի է պատասխանում (ինչ-որ կարդացած միտք), երբ մտածում էի վերջո նա սոսկ հակազդում է։ Գիտնականն իր ուժն արդեն դնում է ԱՅՈ կամ ՈՉ ասելու մեջնա ինքն այլևս չի մտածում․․

Վաղ առավոտյան, բացվող օրվա հետ, ողջ թարմությամբ, ուժերիդ արշալույսի մեջ գիրք կարդալես դա արատավոր եմ համարում․․․

Քաղաքականության, հասարակարգի, դաստիարակության բոլոր հարցերը հիմնահատակ կեղծվել են նրանով, որ վնասակար մարդկանց մեծ մարդկանց տեղ են դրել․․․

Ով ընդհանրապես կեցվածքների կարիք ունի՝ Կեղծ է
Հավասար իրավունքների համար պայքարը անգամ հիվանդության ախտանիշ էդա գիտի յուրաքանչյուր բժիշկ․․

Комментариев нет:

Отправить комментарий