5 августа 2012 г.

Չապլին - Երբ ես ինձ սիրեցի


Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանն ընդդեմ: Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՔ:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները` չնայած նրան, որ գիտեք, որ ճիշտ ժամանակ չեք ընտրել և նա դեռ պատրաստ չէ դրան, և չնայած նրան, որ այդ մարդը դուք ինքներդ եք: Հիմա ես դա կոչում եմ ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ուրիշ կյանք փափագել և ես զարմանքով նկատեցի, որ ինձ շրջապատող ամեն ինչ նպաստում էր իմ աճին: Հիմա ես դա կոչում եմ  ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում ճիշտ ժամանակին, և ամեն ինչ տեղի է ունենում ամենաճիշտ պահին: Այդ իսկ պատճառով ես կարող եմ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

Երբ ես ինձ սիրեցի, ես վերջ տվեցի սեփական ժամանակս գողանալուն և դադարեցի ապագայի համար մեծ պլաններ կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն և հաճույք է պատճառում, այն, ինչ ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ժպտալ: Ես անում եմ դրանք իմ ուրույն ձևով և իմ ուրույն ռիթմով: Հիմա ես դա կոչում եմ  ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ ուտելիքից, մարդկանցից, իրերից,  իրավիճակներից և  այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից: Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

Երբ ես սկսեցի ինձ սիրել, ես վերջ տվեցի միշտ ճիշտ լինելու սովորությանս: Այդ պահից սկսած` ես ավելի քիչ էի սխալվում: Հիմա ես բացահայտել եմ` դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել  անցյալով և  անհանգստանալ ապագայի մասին: Հիմա ես ապրում եմ յուրաքանչյուր օրը և կոչում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ սեփական մտքերը կարող են ինձ անհանգստացնել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Բայց ես կապեցի այն իմ սրտի հետ. միտքս դարձավ արժեքավոր դաշնակից: Հիմա ես կոչում եմ այդ կապը ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:

Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, առճակատումներից կամ այլ մարդկանց կամ ինքներս մեզ հետ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Հիմա ես գիտեմ` դա  ԿՅԱՆՔՆ  է:

Комментариев нет:

Отправить комментарий