12 августа 2012 г.

Մտքեր Վիլյամ Շեքսպիրից


1.     Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:
2.     Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:
3.     Քաջը մեռնելով հաղթում է մահին:
4.     Ի՛նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները: Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ: Խոհականությամբ՝ կարծես մի աստված: Աշխարհի գեղեցկությունը:
5.     Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:
6.     Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը:
7.     Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:
8.     Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:
9.     Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:
10.  Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:
11.  Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:
12.  Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:
13.  Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում:
14.  Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:
15.  Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:
16.  Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում:
17.  Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:
18.  Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:
19.  Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է:
20.  Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:
21.  Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:
22.  Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:
23.  Միամիտ մարդիկ սիրում են վիճել,իսկ ազնիվները՝ միաբան լինել:
24.  Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:
25.  Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:
26.  Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ,հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:
27.  Լավ է չգիտությամբ իմաստուն լինել,քան թե գիտությամբ հռչակվել տգետ:
28.  Վիշտը այտերն է նվաճում միայն,չի հաղթանակում ուղեղի վրա:
29.  Խորհրդածումը երբեք չի ապրում անխորհուրդ մարդկանց Թշվառ ուղեղում:
30.  Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել:

Комментариев нет:

Отправить комментарий