10 октября 2013 г.

Օշո Ռաջնիշ

Դեն նետիր այն բոլոր կեղծ դեմքերը, որոնք դու սովոր ես կրել: Դեն նետիր բոլոր դիմակները: Իսկական եղիր: Բացիր քո ամբողջ սիրտը, բաց եղիր: Երկու սիրահարների միջև չպետք է գաղտնիքներ լինել, այլապես սեր չկա: Դեն նետիր քո ամբողջ պարփակվածությունը: Այն քաղաքականություն է, գաղտնիությունը քաղաքականություն է: Սիրո մեջ քաղաքականությունը տեղ չունի: Դու ոչինչ չպետք է թաքցնես: Ինչ էլ որ կատարվի քո սրտում, դու պետք է թափանցիկ լինես քո սիրելիի համար: Ինչ էլ որ կատարվի նրա սրտում, պետք է թափանցիկ լինի քո համար: Դուք պետք է թափանցիկ լինեք միմյանց համար:

Մարդիկ մտածում, որ կկարողանան սիրել միայն այն ժամանակ, երբ իրենց արժանի զուգընկեր կգտնեն: Հիմարություն: Դու երբեք նրան չես գտնի: Մարդիկ մտածում են, որ կսիրեն միայն այն ժամանակ, երբ կհանդիպեն իդեալական կնոջ կամ իդեալական տղամարդու: Հիմարություն: Դուք նրանց երբեք չեք հանդիպի, քանի որ բնության մեջ գոյություն չունեն իդեալական տղամարդն ու իդեալական կինը: Եթե նույնիսկ նրանք գոյություն ունենային, ուղղակի թքած կունենային քո սիրո վրա: Այն նրանց համար ուղղակի անհետաքրքիր կլիներ:

Քո գլուխը մտցրել են, որ սիրո մեջ ավանդաբար առաջին քայլը պետք է անեն տղամարդիկ. կանանց դա հարիր չէ: Այդ պատկերացումները սպառել են իրենց. ինչո՞ւ հենց սկզբից քեզ վերցնես երկրորդական տեղը: Եթե դու սիրում ես տղամարդուն, ինչո՞ւ սպասել: Ես գիտեմ շատ կանանց, որոնք տարիներով սպասում էին, որ տղամարդն անի առաջին քայլը: Սակայն նրանք սիրում էին այնպիսի տղամարդկանց, որոնք չէին էլ պատրաստվում նախաձեռնությունը վերցնել իրենց վրա:

Եթե կինը ոչ մի անգամ վայրի չի եղել, նա չի կարող գեղեցիկ լինել, քանի որ ինչքանով նա չսանձահարված է, այնքան ավելի ողջ է:

Կինը կարող է լիովին երջանիկ և բավարարված լինել մի տղամարդու հետ, քանի որ նա նայում է ոչ թե այդ տղամարդու մարմնին, այլ հոգևոր հատկանիշներին: Կինը սիրահարվում ոչ թե նրան, ով զարգացած մկանային համակարգ ունի, այլ նրան, ով հմայք ունի, ինչ-որ անբացատրելի, բայց հիասքանչ բան, նրան, ում գաղտնիքը ցանկանում է հասկանալ:

Այսպես կոչված «հավատարմությունը» այլանդակ հասկացություն է, սակայն հազարամյակներ շարունակ այն համարվել է ամենաարժեքավոր հատկանիշներից մեկը, քանի որ հասարակությունը այդ կերպ իրականացնում է ձեզ ստրուկ դարձնելու իր ծրագիրը:

Կյանքն ինքնին անիմաստ է: Կյանքը իմաստ ստեղծելու հնարավորություն է: Իմաստը պետք է հայտնաբերել, ստեղծել: Դու կհայտնաբերես իմաստը միայն այն ժամանակ, երբ ստեղծես այն:

Այս աշխարհում անհատականություն դառնալու համար ահռելի քաջություն է պետք:


Комментариев нет:

Отправить комментарий