9 октября 2012 г.

Պ․ Սևակ - Ամեն ինչ չափի մե՞ջ է գեղեցիկ

Իսկ ո՞րն է չափը, ո՞վ է սահմանել, 
Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել... 

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ... 

Իսկ ես ուզում եմ նվիրվել անչա՜փ, 
ՈՒզում եմ տարվել ու սիրվել անչափ, 
Եթե ուրախ եմ ճչալ եմ ուզում, 
Տխուր եմ՝ անզուսպ լացել եմ ուզում... 

Չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ, 
Չափի մեջ ձևված կեղծավոր մարդիք 
Ամենուրեք են... 
Չափով են խոսում, չեն անկեղծանում, 
Չափով են ժպտում կամ ուրախանում, 
ՈՒ մտածում են, 
-
Չէ, շատ ժպտացի, դե երես կտամ 
Ավելի լավ է չափավոր Խնդամ, 
Չափավոր սիրեմ, չափավոր ներեմ... 

Հոգնել եմ այդ կեղծ չափից ու ձևից, 
Այդ չափավոր ու անվերջ չափչփող 
Չափված ու ձևված արարածներից.. 

Պ․ Սևակ

Комментариев нет:

Отправить комментарий