Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անել անկարող ես լինում. կամ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կամ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը:Նման դեպքերում մնում է ուղղակի սիրելը: Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, մենք դեռևս կարող ենք սիրել` չհուսալով փոխադարձ սեր, մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, չակնկալելով երախտագիտություն: Եթե դա ստացվում է, ապա սիրո էներգիան մեր շուրջն ամեն ինչ փոխում է: Սկիզբ առնելով` նա անպայման ինչ-որ բանի է վերափոխվում: «Ժամանակը չի փոխում մարդկանց: Կամքի ուժը չի փոխում մարդկանց: Մարդկանց վերափոխում է սերը»,-ասում է Էնրի Դյումոնդը…
«Վարդը զօր ու գիշեր երազում էր ընկերանալ մեղուների հետ, բայց նրանք ոչ մի անգամ չէին իջում նրա ծաղկաթերթերի վրա: Սակայն, միևնույն է, վարդը շարունակում էր երազել: Երկար գիշերները նա անրջում էր երկնքի մասին, որտեղից մեղուները մեկը մյուսի հետևից շտապում էին քնքշորեն հպվել վարդի թերթիկներին: Նրա ծաղկաթերթերը վերստին կբացվեին արևի շողերի հետ, սակայն նա չկարողացավ ապրել մինչև առավոտ:
Գիշերը, լուսինը նկատելով միայնակ վարդին, հարցրեց.
- Չե՞ս ձանձրացել սպասելուց:
- Թերևս ձանձացել եմ: Բայց, չի կարելի, չէ,՞ հանձնվել:
- Ինչո՞ւ:
- Որովհետև եթե չբացվեմ, ապա կթոշնեմ»:
Երբ գեղեցկությանը միայնություն է սպառնում, դա պահպանելու միակ միջոցը սիրո առջև բաց մնալն է:

Комментариев нет:
Отправить комментарий