Մեր կյանքի յուրաքանչյուր պահին մենք պետք է ձգտենք
որոնել-գտնել ոչ թե այն, ինչը մեզ բաժանում է մյուս մարդկանցից, այլ այն, ինչը
ընդհանուր է մեր և նրանց միջև: Նայեք յուրաքանչյուր արշալույսին, ինչպես ձեր
կյանքի սկզբին, և յուրաքանչյուր վերջալույսին, ինչպես կյանքի ավարտին: Թող այդ
կարճատև կյանքերից յուրաքանչյուրը նշվի որևէ բարի արարքով, ձեր որևէ հաղթանակով
սեփական անձի նկատմամբ կամ ձեռքբերված գիտելիքով: Ձեր գործին նվիրվեք ամբողջ հոգով
ու սրտով, բայց նախապես պարզեք, թե արդյո՞ք դա լավ գործ է: Բարի գործը չի կարող
արվել ատելությունից, առավել ևս` շահամոլությունից: Այն արվում է միայն սիրուց:
Բարի գործեր անելը ամենայն վեհություն տանող ուղին է. եթե այդպիսիք չեք անում, ապա
անխուսափելիորեն կգա այն օրը, երբ դուք ստիպված կլինեք աշխատել ոչ թե բարու, այլ
չարի համար: Ձեր գործերի արդյունքները կգնահատեն ուրիշները. ջանացեք միայն այն
բանում, որ ձեր սիրտը լինի մաքուր ու արդարացի:
Комментариев нет:
Отправить комментарий